angel_helios (angel_helios) wrote,
angel_helios
angel_helios

...


Ծորացող ամպերի տակ թաքնված արև նկատեցի։ Դուրս գալ է ուզում։ Երանի թե շուտ դուրս գա. մարդկանց սրտերն ու տրամադրությունները կբացվեն, վստահ եմ, 360 աստիճան կշրջվեն։
Որքան էլ փորձեմ ժխտել ու ինձ համոզել, թե իմ տրամադրության հետ եղանակը երբևէ կարող է կապ չունենալ, այնուամենայնիվ, մի օր ստիպված էի ընդունելու այս պնդման տրամագծորեն հակառակ պնդումը։ Երբ մարդն իր տրամադրությունների ու ցանկությունների ըմբռնման արտաքին ազդակներ ու հավանություն է ստանում, ավելի համոզված և վստահ է լինում թե՛ իր մտքերում և թե՛ իր գործողություններում։ Փաստ է, որքան էլ ուզենաս լինել բոլորից տարբեր և հանգամանքներից անկախ, միևնույնն է... Դե, եղանակն էլ նման արտաքին մի ազդակ է,
հոգեբանական մի աջակցություն՝ ավելի անաչառ ու արդար, քան կարող են լինել մարդիկ...

   



Tags: Արև, տրամադրություն
Subscribe

  • Post a new comment

    Error

    Anonymous comments are disabled in this journal

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

  • 12 comments